ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր վարչապետի ընտրության առաջին փորձն է. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կտրվի արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացի մեկնարկը: Խորհրդարանում տեղի կունենա վարչապետի ընտրության առաջին փորձը, որը խորհրդարանի լուծարման համար արվող առաջին քայլն է:

Մասնավորապես, ԱԺ կանոնակարգ-օրենքի հոդված 140-ը նկարագրում է, թե ինչպես է խորհրդարանում տեղի ունենալու վարչապետի ընտրությունը:

Վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Այդ դեպքում վարչապետի թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված քվեարկությունից հետո` վեց օրվա ընթացքում: Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Այսօրվա  «Իմ քայլ»-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա, կպատասխանի հարցերին, որից հետո էլ տեղի կունենա քվեարկությունը:




Լրահոս