ՏԵՍԱՆՅՈՒԹ. 8-10 հազար անձ զորամասը լքելու համար հայտնվել են մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմի ընցաքում զորամասը լքած անձանց մասով իրավապահ մարմինները քննում են 8-ից 10 հազար անձի մասով հարուցված քրեական գործերը, որոնց մեջ են ներգրավված  պայմանագրային զինծառայողներ, շարքային զինծառայողներ, պահեստազորի անդամները: Արդյունքում, իրավապահ մարմինները դատարան են ուղարկել ընդամենը մի քանի քրեական գործ:

Մասմնավորապես,Սերյոժա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 30.09.2020թ-ից մինչև 25.02.2021թ-ը հանդիսանալով ՀՀ ՊՆ 51036 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 3-րդ հրաձգային վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի ՊԿ գնդացրորդ, պահեստային զինծառայող, կոչումով շարքային, ՀՀ կառավարության 27.09.2020թ-ի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 20.10.2020թ-ին ժամը 19:30-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասը:

Գարիկ Տոռոզյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով Ն զորամասի պայմանագրային զինծառայող, Ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 7-ին ինքնակամ, առանց հարգելի պատճառների, թողել է զորամասը, իսկ զորամաս վերադարձել 2020 թվականի հոկտեմբերի 23-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս