
Այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվեր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Սակայն հանձնաժողովի նիստի ժամանակ նախագծի հեղինակ Համազասպ Դանիելյանը նշեց, թե առաջարկում է օրակարգից հանել այդ նախագիծը :
«Այս նախագիծը աշխատանքային կարգով կքննարկենք հաջորդ շաբաթ՝ արագացված ընթացակարգով՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկելով այն», – հայտնեց Դանիելյանը: