Քիչ առաջ խորհրդարանում տեղի ունեցավ վարչապետի ընտրություն: Միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, առաջադրված էր «Իմ քայլ»-ի կողմից: Ի վերջո ընտրությունից հետո ստացվեց հետեւյալ պատկերը՝ կողմ 1, դեմ 3, ձեռնպահ 75:
Հավելենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց, այդ մասին նաեւ ԱԺ ամբիոնից հայտնել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ապա նաեւ Լիլիթ Մակունցը: Սակայն պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը ու Լուսինե Բադալյանը դեմ են քվեարկել, Նարեկ Ղահրամյանյանն էլ կողմ:
Սակայն արդեն ԱԺ պաշտոնական կայքում փոփոխություններ են կատարվել եւ նշված է, թե դեմ քվեարկողներն են Բաբկեն Թունյանն ու Արման Բաբաջանյանը: