Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում (ՌՆՀԶ) ավելի քան 100 տարբեր վարժանքներ են պլանավորվում անցկացնել ուսուցման ամառային ժամանակաշրջանում: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ուսուցման ամառային ժամանակաշրջանում Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում ավելի քան 100 տակտիկական վարժանքներ կանցկացվի հրթիռային գնդերի հետ եւ ավելի քան 70 տակտիկական հատուկ վարժանքներ՝ ապահովման եւ պահպանության զորամասերի հետ»,-ճշտել են հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ վարժանքները կանցկացվեն բարդ իրադրության պայմաններում, այդ թվում՝ միջտեսակային փոխգործակցող ուժերի եւ միջոցների ներգրավմամբ: «Ապահովման ստորաբաժանումներում դաշտային ելքի առաջադրանքների կատարելագործման տեւողությունը կավելանա մինչեւ մեկ ամիս: Բացի այդ, կավելանա նաեւ անցկացվող վարժանքների քանակությունը՝ ինչպես գնդի, այնպես Էլ գումարտակների եւ վաշտերի»,-հավելել են դեպարտամենտում:
Գերատեսչությունում հաղորդել են, որ ՌՆՀԶ-ում կշարունակվի մարտական պատրաստության անակնկալ ստուգումների պրակտիկան: ՌՆՀԶ-ն ՌԴ զինված ուժերի զորքերի տեսակ Է, դրա ռազմավարական միջուկային ուժերի գլխավոր բաղադրիչը: ՌՆՀԶ-երը նախատեսված են հնարավոր ագրեսիայի միջուկային զսպման համար: Ավելի վաղ ՌՆՀԶ-ում հսկիչ ամփոփիչ ստուգումներ Էին սկսվել ավելի քան 80 զորամասերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: