
«Եթե Քոչարյանը վերադառնա, կդառնա Հանրապետականի ընդդիմություն»:Ռազմիկ Զոհրաբյան «1in.am»Ճիշտ են ասում, որ մշտական բարեկամներ չեն լինում, սակայն հազիվ թե երկրորդ նախագահի որոշումը ՀՀԿ-ի ընդդիմադիրների թիվն ավելացնելու միտում ունենա: Միգուցե Ռ.Քոչարյանն այդ մասին ընդհանրապես չի էլ մտածել… Եւ հետո, առանձնապես գովելի չէ շատ ընդդիմադիրներ ունենալը, առավել եւս, որ դրանց թիվը հետզհետե աճում է: Ռ.Զոհրաբյանը Քոչարյանի վերադարձի առթիվ հոռետեսական եզրակացություն պետք է աներ: Նույնիսկ քաղաքագիտության այբուբենին տիրապետելու կարիքը չկա` հասկանալու համար, որ ընդդիմություններն ավելի ակտիվ ու գործունյա են դառնում իշխանության թույլ ու անճարակ լինելու պատճառով: