Պետք է «թմբկահարելու» թեմաներ ունենան. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախընտրական գործընթացներին ընդառաջ իշխանությունում նախապատրաստում են այն գործիքակազմերը, որոնցով պետք է կարողանան հանրության առաջ հերթական իմիտացիան ստեղծել և ապացուցել, որ իրենք «գործ են անում»։ «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել է, որ կառավարության ծրագրերի ծախսային հատվածը հիմնականում ուղղորդված է եղել ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին։ Ասֆալտապատումն այն առաջնային «գործն» է, որով «աշխատող կառավարության» բլեֆը հստակ աշխատում է։

Թերթի տեղեկություններով, այս օրերին իշխանությունները նախաձեռնել են Հյուսիս-Հարավ մայրուղու հետ կապված հերթական «բլեֆը» կազմակերպել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս համապատասխան հարցերով զբաղվող ԾԻԳ-երի պետերին և կապալառու կազմակերպություններին հրավիրել են կառավարություն և հստակ հանձնարարական տվել, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հնարավոր բոլոր տարբերակներով մայրուղում ընթացող հատվածներում ակտիվացնել, իսկ դադարեցված հատվածներում՝ վերականգնել շինաշխատանքները, որպեսզի նախընտրական գործընթացներին ընդառաջ «թմբկահարելու» թեմաներ ունենան»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս