ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներկա սոցիալական պայմաններում քաղաքական նման ակտիվությունը նախընտրելի չէ»:Ռուբեն Թովմասյան «armenpress.am»Կարելի է հասկանալ, որ սոցիալական իրավիճակը որքան վատթարանա, կոմունիստներն այնքան լռակյաց են դառնալու: Նրանք կսկսեն դժգոհել միայն այն դեպքում, երբ մարդկանց սոցիալական պայմանները բարելավվեն,եւ ժողովուրդը գոհ ու երջանիկ ապրի: Եւ եթե այդ տրամաբանությամբ են առաջնորդվում, ապա հաստատ առաջիկա տարիներին նրանք ասելիք չեն ունենա, քանի որ հեռանկարում ազգաբնակչության սոցիալական զամբյուղ կոչվածը շարունակելու է մնալ նույնչափ դատարկ: Սա նշանակում է, որ երկար ժամանակ կոմունիստները պետք է հեռվից հետեւեն քաղաքական զարգացումներին` դրսեւորելով կայուն պասիվություն:




Լրահոս