Այսօր Երևանից ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում: «Flightradar» կայքի փոխանցմամբ՝ օդանավը ռուսական բանակի Antonov An-148 մոդելի է: Դրան զուգահեռ ադրբեջանական կայքերը տեղեկատվություն են տարածում, թե Ադրբեջանը գերությունից ազատել է 3 հայերի:
Ադրբեջանական ծառայությունն անգամ անուններ է հրապարակել՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան: Նշվում է, թե նրանց ուղեկցելու է ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ռուսամ Մուրադովը:
ArmLur.am-ը փորձում է այս տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն նա չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: