Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 3-ին որոշում է ընդունել, որով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի լիազորությունները համարվել են դադարած։ Նշվում է, որ դատավորը հրաժարական է ներկայացրել։
Թադևոսյանը 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Դատավորը Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հորեղբոր տղան է:
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ դատավորը գնում է Հայաստանից: