Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 3 հայ գերի։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։
Հայաստանե ն վերադարձվել ռազմագերիներ Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանը և Սեյրան Թամրազյանը։
Նրանց ուղեկցում էր Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը:
Տղաներն անմիջապես տեղափոխվեցին հիվանդանոց՝ բուժզննման: