Հազարի օգտակար հատկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հազարն աճեցրել են հին հույները, հռոմեացիները, եգիպտացիները, որտեղից էլ այն տարածվել է այլ երկրներում: Հայտնի են հազարի շատ տեսակներ, որոնք նույնիսկ տարբերվում են ձևով, չափով և տերևների գույնով: Հազարի տերևները պարունակում են մեծ քանակությամբ C վիտամին և կարոտիններ:

Ընդ որում, ստորին տերևներում C վիտամինն ավելին է, քան արտաքին տերևներում, իսկ կարոտինի քանակը` ընդհակառակն, արտաքին տերևներում 30 անգամ ավելի շատ է, հետևաբար, սննդի մեջ պետք է օգտագործել նաև արտաքին կանաչ տերևները: Ունենալով նման քիմիական կազմ` հազարի կալորիականությունն այնուամենայնիվ ցածր է: Որպես բջջանյութի լավագույն աղբյուր, հազարը խորհուրդ է տրվում մարսողական խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպակալման և աթերոսկլերոզի ժամանակ:




Լրահոս