ՖՈՏՈ․ Վիտալի Բալասանյանը գնացել է Արցախի Մարտունի՝ Նժդեհի արձանը հանելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտնում է, որ երեկ Մարտունի է ժամանել ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը Նժդեհի արձանը հանելու հարցով․

«Շատերդ եք հարցնում Գարեգին Նժդեհի արձանի հետ կապված շրջանառվող լուրերի մասին, դրա համար ինչ կա այս պահի դրությամբ գրում եմ, որ բոլորդ տեղյակ լինեք։
Այսօր Մարտունի է ժամանել ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը արձանը հանելու հարցով։ Մարտունեցիների շնորհիվ արձանը մնաց իր տեղում, բայց դեռ հարցը լրիվ լուծված չէ։ Մանրամասն չեմ նշում թե ինչ ենք խոսել , քանի որ հատուկ որևէ բան չկա։
Հ Գ 2-րդ նկարում երևացող ճանապարհն էլ տարիներով կառուցում են չեն կարողանում ավարտին հասցնել
Հ Գ 2 Նկարները արված են երեկ 19:20-ին»,- նշում է պատգամավորը։




Լրահոս