
ArmLur.am-ի տեղեկություններով, մայիսի 7-ին նախատեսված է Հայ Ազգային Կոնգրեսի համագումարը: Սակայն մինչ այդ՝ այսօր, տեղի կունենա կուսակցության վարչության նիստ, որի ժամանակ մեր տեղեկություններով, կքննարկվեն համագումարի եւ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր: Հավելենք, որ ի սկզբանե այն նախատեսված էր մայիսի 1-ին, սակայն հետաձգվեց:
Մեր տեղեկություններով, կուսակցությունում ընտրությունների մասնակցության հետ կապված տարբեր տեսակետներ են առկա եւ մի մասն այնքան էլ հակված չեն մասնակցելու դրանց: Սակայն վերջնական որոշում դեռ առկա չէ:
Ն.Հ.