
ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայրենի կառավարության ներկայացուցիչներն այս օրերին շատ ակտիվորեն պատվաստվում են:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հորդորել էր կառավարության բոլոր անդամներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ` վարակը կանխելու համար: