
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները նախօրեին հանձնել են մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«ՌԴ խաղաղապահները Շոշ և Պառավաթումբ ավանների մանկաբարձաֆելդշերական կետերին են փոխանցել առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար նախատեսված բժշկական սարքավորումների հավաքածուներ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Արցախի բժիշկներին է փոխանցվել բժշկական սարքավորումների շուրջ 50 հավաքածու։ Մարտակերտի շրջանային հիվանդանոց հետագա բաշխման համար հանձնվել է 33 հավաքածու»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խաղաղապահները բժշկական սարքավորումները տեղափոխել են Խնձրիստան, Աստղաշեն, Պատարա, Դահրավ, Այգեստան, Դաշուշեն, Ասկերանի և Մարտունու շրջանի այլ բնակավայրեր: