
Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականները դիմել են դատարան՝ դատի տալով ՍԴ Նախագահ Արման Դիլանյանին: Մեզ հայտնի դարձավ, որ ՍԴ նախագահը իր խորհրդականներ Գրիգոր Մուրադյանին, Վարդան Պողոսյանին , Հրայր Ղուկասյանին ազատել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնից:
Արդյունքում երեք խորհրդականներն էլ չեն ընդունել իրենց ազատման հարցը եւ դիմել են ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ազատելու մասին կարգադրությունը վերացնի և վերջիններիս Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում վերականգնի և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնի:
Ք. Մ.