Սյունիքի մարզպետարանը հերքում է մարզի տարածք ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրականությանը չեն համապատասխանում համացանցում տարածված այն տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սև լճի տարածքն ու ներթափանցել են Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

«Այն, որ այս պահին ադրբեջանական կողմն անգամ դիրքեր չի տեղադրել իր հատվածում, իսկ տարածվող նյութն ապատեղեկատվություն է, հաստատում է Առաջին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանը, որը վերջին երկու օրերին գտնվել է այդ տարածքում», – հայտնում է Սյունիքի մարզպետարանը՝ ընդգծելով, որ հայ-ադրբեջանական սահմանագիծն, ինչպես խորհրդային տարիներին, այժմ էլ՝ անցնում է լճի տարածքով, և ներկա պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը, իսկ Սյունիքի մարզից որևէ տարածք «Սև լիճ» արգելավայրում չի զիջվել։




Լրահոս