
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Լավրովը Հայաստան է ժամանել երկօրյա այցով:
Մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որից հետո նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: