ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

ArmLur.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին սպասարկող մեքենան Երեւան քաղաքում կայանված է եղել հետիոտնային անցումի վրա՝ խոչընդոտելով հետիոտների ընթացքը, ինչպես նաեւ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները:

Ուշագրավ է, որ օրենքը խախտում է պատգամավորը, որը կոչված է դրա երաշխավորը լինելու:

 

 

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ երբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը:

Անահիտ Կիրակոսյան (61 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`

o անձը չունի կենսաթոշակի իրավունք,

o կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,

o ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ ծանոթանալ տուն-թանգարան ստեղծելու ընթացակարգին:

 Ալբերտ Դանիելյան (60 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը՝ նախորդ համարում) Պետական աջակցություն ստանալու համար կազմակերպությունը պետք է բավարարի սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի եւ 2-րդ կետի պահանջները եւ հայտին կից ներկայացնի իր կողմից պատշաճ ձեւով հաստատված հետեւյալ փաստաթղթերը՝

1) տեղեկանք մշակութային առարկաների պահպանության եւ պաշտպանության պայմանների մասին,

2) տեղեկանք՝ ֆինանսավորման աղբյուրների մասին,

3) տեղեկանք՝ թանգարանային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ծախսերի մասին,

4) կազմակերպության կանոնադրության եւ տարածքի պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթի պատճենները,

5) թանգարանի զարգացման հայեցակարգը, որում պետք է նշվեն ներդրումային ծրագրերը, ներդրումների ֆինանսավորման աղբյուրները,

6) սույն հավելվածի 5-րդ կետում նշված ուղղությունների իրականացման համար անհրաժեշտ ակնկալվող պետական աջակցության չափը:

Հայտը եւ կից փաստաթղթերն ընդունում է նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը եւ երկու աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք: Հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական լինելու դեպքում կառուցվածքային ստորաբաժանումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է հանձնաժողովին:

Հանձնաժողովը հայտերը քննարկում է տարեկան մեկ անգամ փետրվարի 25-ից մինչեւ մարտի 1-ը: Հանձնաժողովի կողմից հայտը մերժվում է, եթե՝

1) չի բավարարում սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի եւ 2-րդ կետի պահանջները,

2) կազմակերպության կողմից ներկայացված թանգարանի գործունեության զարգացման հայեցակարգի իրականացումը գտնում է անիրատեսական կամ ոչ հիմնավորված,

3) ներկայացված փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ եւ տվյալներ:

Հայտը մերժելու կամ բավարարելու մասին հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո կառուցվածքային ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է հայտատուին ծանուցելու վերաբերյալ գրություն, դրան կցում է հանձնաժողովի եզրակացության պատճենը եւ ներկայացնում նախարարին՝ ստորագրման:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա կազմակերպության հայտը ներառվում է նախարարության հաջորդ տարվա բյուջետային հայտում, իսկ ֆինանսական միջոցների հատկացման հնարավորության հարցը սահմանված կարգով քննարկվում է տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

 

 

 

 

 




Լրահոս