ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օրենքով սահմանված արգելքին հակառակ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Աննա Բաղդասարյան» ու «Մարիետա Մանուկյան» կազմակերպությունները և չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անձամբ նույն կազմակերպությունների կառավարմանը մասնակցելով Երևան քաղաքի Իսակովի պողոտա 3/1 և 3/13 հասցեներում առանց եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աղբահանության վճարի հաշվարկման ավտոմատացված համակարգում գրանցվելու և շինությունների գործարնական նշանակությունը հասարակական գործառնական նշանակության փոփոխելու, իրակաացնում է հյուրանոցային գործունեություն, իսկ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի 20/1 հասցեի բնակելի տան ծածկի և տանիքի վերանորոգման համար էլ կազմել է քաղաքաշինական ապօրինի փաստաթղթեր՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Armlur.am-ին հասած հավաստի տեղեկությունների դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Մանրամասները՝ տեսանյութում