
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին հարց ուղղեցին Արցախում պատմամշակութային արժեքների պահպանման մասին:
«Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ հարցին: Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են նաեւ պատմամշակութային ժառանգության պահպանման հարցին: Մենք սերտորեն համագործակցում ենք Յունեսկօ-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում գնահատման այց կկատարվի Հայաստան», – նշեց նա:
Իսկ ահա ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին էլ հարց ուղղվեց ապաշրջափակման եւ Ադրբեջանի նախագահի սպառնալիքների մասին: «Մենք այսօր մեր բանակցությունները չենք նվիրել միայն ապաշրջափակման հարցին, դա միայն թեմաներից մեկն էր: Մենք խոսել ենք լայն թեմաների մասին: Իսկ ինչ վերաբերում է փոխվարչապետերի մակարդակով գործող մեխանիզմի մասին, ապա այդ ամենը պետք է կատարվի բոլոր կողմերի համաձայնությամբ և ինքնակամ», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում