
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դանակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել է Ռոբերտ Քոչարյանի թիմի նախնական ցուցակի մասին: