ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղարքունիքի մարզի դատախազին և քննչականի պետին տեղափոխում են. հայտնի ծե՞ծն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ը ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել է դատախազների հայտնի վեճի մասին, ըստ որի Երևան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանն ապտակել է Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին: Ըստ մեր աղբյուրների, վեճի պատճառը Երևանի դատախազության մի աշխատակցի հետ առաջացած խնդիրն է եղել: Բանն այն է, որ Բաղդասարյանը, որը Երևանի նախկին դատախազն է եղել, համարվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիը։ Նրա հարազատն է նաև Երևանի գործող դատախազը։ Եվ նրանք արդեն սկսել են միմյանց հասկանալ։

Բայց սա դեռ ամենը չէ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրերս էլ Գեղարքունիքի մարզի քննչական ծառայության պետ Կարապետ Համբարձումյանն է խոսակցություն ունեցել Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի հետ, որից հետո քննչականի պետն ու դատախազը չեն հասկացել միմյանց ու քննչականի պետը հարվածել է մարզի դատախազին:

Եվ ահա,  ArmLur.am-ի տեղեկություններով, դրանից հետո Արթուր Դավթյանը բարձրացրել է Գեղարքունիքի մարզի քննչականի պետի և  դատախազի տեղափոխության հարցը: Մեր տեղեկություններով, նաեւ Կենտրոնի դատախազն է ծեծին ականատես եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 




Լրահոս