Ինչ ճակատագիր է սպասվում Վարդենիսի հիվանդանոցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղաքրունիքի մարզի Վարդենիսի հիվանդանոցը կմիանա պոլլիկլինիկային. այս մասին որոշման նախագիծը ՀՀ առողջապահության նախարարությունն է շրջանառության մեջ դրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կազմակերպությունը կվերանվանվի Վարդենիսի բժշկական կենտրոն: Արդյունքում քաղաքում կգործի մեկ բժշկական հաստատություն, որը հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ կմատուցի Վարդենիսի եւ հարակից գյուղերի բնակչությանը։
Բացի այս, ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ միացման արդյունքում վարչական անձնակազմի կրճատում կլինի:

Ըստ առողջապահության նախարարության՝ կրճատման արդյունքում կնվազեն վարչական եւ պահպանման ծախսերը:
Բացի այս, «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվի առողջապահության նախարարությանը, կրճատելով հատուկ զինվորական ծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց սպասարկման համար ծավալված 40 մահճակալը։ Իսկ զորամասերի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների սպասարկումը կիրականացվի պաշտպանության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպության կողմից։

Ս.Հ




Լրահոս