Armenian text to speach

ՉԱՐԱՃՃԻ, ԽԵԼՈՔ ՈՒ ՀԱՄԵՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տարիներ շարունակ ուսուցչի տոնը նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը, բայց այս տարի Ազգային Ժողովը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որի համաձայն` այսուհետ պաշտոնական տոնացույցում ուսուցչի օրը կնշվի հոկտեմբերի 5-ին:Իրենց դպրոցի, ուսուցիչների եւ դպրոցական տարիների մասին «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին երգչուհիներ ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆՆ ու ԱՐՄԻՆԿԱՆ, ինչպես նաեւ փոքրիկ Անուշիկ Բադեյանը, ով սովորում է Վարդենիսի  N2 դպրոցի 2 ա դասարանում: Փոքրիկի խոսքերից կարելի էր ենթադրել, որ նա սիրով է գնում դպրոց. «Դպրոցում շատ լավ է, մենք դասամիջոցին խաղում ենք: Լինում է, որ դասի ժամանակ մեր ուսուցիչները դասը խաղերով են անցկացնում, որ մեզ հետաքրքիր լինի: Ես որ գնում եմ դպրոց, պետք ա պարտադիր դասերս սովորած լինեմ: Երկու դասատու ունեմ, երկուսին էլ սիրում եմ: Մեկը մեզ մայրենի ու մաթեմատիկա է դասավանդում` ընկեր Կարապետյանը, մյուսն էլ ռուսերեն` ընկեր Մելքոնյանը: Մեր դասատուները մեզ հետ ընկերական են: Սիրում եմ դպրոցն ու իմ դասարանցիներին»: Այսպես է փոքրիկ Անուշիկն ընկալում իր ուսուցիչներին ու դպրոցը: Հիմա տեսնենք, թե իրենց դպրոցական տարիներից ինչպիսի հուշեր ունեն մեզ հայտնի մարդիկ:  ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ-Շատ լավ եմ հիշում իմ դպրոցական տարիները: Բոլոր ուսուցիչներիս էլ սիրում էի: Իսկ առարկաներից նախընտրում էի մաթեմատիկան ու ֆիզիկան: Ճշգրիտ առարկաներ էի սիրում, դա երեւի իմ բնավորությունից է, հիմա էլ պետք է ամեն ինչ իր տեղում լինի, հաշվարկված:Ես չարաճճի, խելոք ու համեստ աշակերտ եմ եղել: Հակասական բան ստացվեց, բայց այդպես է: Երբ դասարանում էի, պարտաճանաչ աշակերտուհի էի, իսկ դասամիջոցին լրիվ հակառակ պատկերն էր:Վառ հիշողություններ դպրոցից շատ ունեմ. հիշում եմ տարեվերջի մեր միջոցառումները, որտեղ մենք նվագախմբով համերգներ էինք տալիս: Այ՛ հիմա, որ հիշում եմ, ծիծաղելի է մի տեսակ:Ուսուցիչները մեր կյանքում մեծ դերակատարություն են ունեցել: Կար ուսուցիչ, որ իսկապես մոր նման էր, կար այնպիսին, որ միայն իր հագուկապով մեր մեջ էթիկայի կանոններ էր դաստիարակում: Մաղթանք: Թող մեր ուսուցիչներն ունենան շատ խելացի աշակերտներ եւ լավ աշխատավարձ:ԱՐՄԻՆԿԱ-Սովորել եմ Սիամանթոյի անվան N162 դպրոցում եւ ակտիվ դպրոցական տարիներ եմ ունեցել: Սիրել եմ դպրոցս, ուսուցիչներին, ովքեր, իսկապես, շատ լավն էին: Երբ ասում են, որ դպրոցը երեխայի երկրորդ ընտանիքն է, ինչ-որ տեղ համաձայն եմ դրա հետ, քանի որ օրվա մի մասը երեխան այնտեղ է անցկացնում: Շատ կարեւոր են ուսուցիչ-երեխա հարաբերությունները, հատկապես առաջին տարիներին: Եթե ուսուցչի շնորհիվ երեխան սիրեց դպրոցը, ուրեմն նա կոչումով մանկավարժ է: Ես, բարեբախտաբար, էնպիսի ուսուցիչներ եմ ունեցել, որ իրենց շնորհիվ կրկնակի ավելի շատ եմ սիրել դպրոցը: Ուսուցիչներից շատ խորհուրդներ են եղել, որոնք ինձ մինչ այսօր էլ օգտակար են: Մայրս էլ երկար տարիներ դասվար էր, չնայած ինձ դաս չի տվել: Առարկաներից ամենաշատը սիրել եմ հայոց լեզու եւ գրականություն, ռուսաց լեզու եւ գրականություն:  Եթե խոսենք ուսուցչի տոնի մասին, ապա դա աննկարագրելի տոնական արարողություն էր մեր դպրոցում: Առավոտվանից սկսվում էր տոնը: Հետաքրքիր մի բան էլ կար մեր դպրոցում: Լավագույն աշակերտներն այդ օրն իրենք էին անցկացնում իրենց դասարանի որեւէ դասաժամ: Մաղթանք: Առաջին հերթին կմաղթեմ ծով համբերություն, ամենակարեւորը` սիրեն այն մասնագիտությունը, որ իրենք ընտրել են: Սիրեն երեխաներին, որ կարողանան ճիշտ վերաբերել նրանց: Քաջ առողջություն մեր մանկավարժներին: Դա կարեւոր մասնագիտություն է, եւ որ երկրում էլ որ ուսուցիչը լինի, նա պետք է գնահատված լինի ոչ միայն իր աշակերտների, այլեւ պետության կողմից:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս