ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ԿԱՊՏԱԿԵՐ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, ասաց. «Խորհրդային տարիներին Ղարաբաղում ապրում էր 40 հազար ադրբեջանցի։ Որտե՞ղ են երաշխիքները, որ 40 հազար ադրբեջանցիները իրենց հերթին չէին ցանկանա ինքնորոշվել»։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր Գեւորգ Կոստանյանի հետ։ Նա հայտնեց, որ Ազգային ժողովում վարչապետի ԺՊ-ի՝ ադրբեջանցի փախստականների Արցախ վերադարձի վերաբերյալ արած հայտարարությունը կարող է հունից հանել նույնիսկ այն մարդկանց, որոնք արդեն պիտի որ սովորած լինեին նրա կեղծիքին: «Ըստ էության, ԺՊ-ն այս անգամ էլ փորձում է ադրբեջանցի փախստականներին հրավիրել իրեն օգնության՝ իր աթոռը պահպանելու համար,- ասաց Կոստանյանը՝ շարունակելով։

-Փախստականների հնարավոր վերադարձի հարցը վաղուց քննարկման առարկա է եղել նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում «Չիրագովն ընդդեմ Հայաստանի»  եւ «Սարգսյանն ընդեմ Ադրբեջանի»  գործերի կատարման շրջանակներում: Այս քննարկումներին ինձ հետ միասին մասնակցել են նաեւ նախկին արտգործնախարար Զ. Մնացականյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Է. Բաբայանը, ինչպես նաեւ ԵԽ-ում Հայաստանի ներկայիս դեսպանը: Քննարկումները եղել են առարկայական, թե ինչ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում, ինչ պայմաններով եւ որ բնակավայրեր կարող են վերադառնալ ադրբեջանցի փախստականները եւ Ադրբեջանի կողմից ինչպիսի պարտավորություններ ստանձնելուց հետո: Ամենակարեւորը` այս գործընթացը պետք է իրականացվեր Արցախի իշխանությունների ուղղակի ներգրավմամբ ու մասնակցությամբ, իսկ ծագած վեճերը պետք է լուծվեին Արցախի դատարանների կողմից: Ի դեպ, նույնկերպ քննարկվում էր նաեւ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներ՝ Գետաշեն, Արծվաշեն, Գյանջա, Բաքու եւ այլ բնակավայրեր հայ փախստականների վերադարձի հարցը: Հայ փախստականների վերադարձը Ադրբեջան եւ ադրբեջանցի փախստականների վերադարձը Արցախ քննարկվում էր մեկ ընդհանուր փաթեթեում:

Սակայն այս հարցում նույնպես, ինչպես մնացած բոլոր ոլորտներում ԺՊ-ն եւ իր իշխանությունը, բացի նահանջից եւ կապիտուլացիայից, ուրիշ ոչինչ չարեց: Ինչպես արդեն նշել իմ ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում, Նախարարների կոմիտեում 2020թ հունվար-փետրվարի նիստին այս հարցը Նիկոլի կողմից ամբողջովին տապալվել է: Կարծում եմ՝ Ազգային ժողովում Նիկոլի վերջին ելույթից հետո նույնիսկ խիստ դիվանագետ Զոհրաբ Մնացականյանին այլ բան չէր մնա անելու, քան ապտակել Նիկոլ Փաշինյանին՝ ակնհայտ փաստերը կեղծելու, անամոթաբար խեղաթյուրելու համար»:

 

 

 

Հայաստանում նախապատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների. ի՞նչ կանխատեսումներ կան։ «Ժողովուրդ»  օրաթերթը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ։ «Կանխատեսումը պարզ է: Բազմաչարչար հայ ազգը չի կարող այս ընտրություններում ճիշտ որոշում կայացնել, որովհետեւ նրանց դա թույլ չեն տա անել նրանք, ովքեր անամոթաբար եւ հանցավոր կերպով շահարկում են ընտրական գործընթացը,- հայտարարեց Պետրոսյանը՝ հավելելով։- Ի վերջո ներկա պահի դրությամբ կա մրցակցող երկու կերպար՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես իշխանություն, եւ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես ընդդիմություն: Մնացածը, այսպես կոչված, փչացնողներն են: Հասարակությունն ամեն դեպքում ընտրություն է կատարելու Փաշինյանի եւ Քոչարյանի ուժերի միջեւ, սակայն այդ երկրորդ խմբում դուք չեք տեսնի Սերժ Սարգսյանին իր ՀՀԿ-ի հետ: Սերժ Սարգսյանի եւ նրա ուժի ակտիվ մասնակցությունն առաջիկա ընտրություններին հենց առարկայական է դարձնում հասարակության մտավախությունը՝ «նախկինների վերադարձի»  հետ կապված: Սերժ Սարգսյանը, նրա ՀՀԿ-ն եւ մյուս կուսակցությունը՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», կկտրեն Ռոբերտ Քոչարյանի էլեկտորատի պոտենցիալը: Քոչարյանը պետք է հրապարակային  հեռու մնա այն ճամբարից, որը Հայաստանն ու Արցախը բերել է ողբերգության: Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ ամենագլխավոր հարցն այսօր հետընտրական ապակայունացում թույլ չտալն է: Կարեւոր է, որ հունիսին տեղի ունենալիք ընտրությունները դառնան հայաստանյան հասարակական-քաղաքական մթնոլորտի կարգավորման նախաբան»։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական  վերահսկողական ծառայությունը եւ ՀՀ հաշվեքննիչ պալատը այս օրերին ստուգումներ են իրականացնում ՀՀ առողջապահության նախարարությունում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ուսումնասիրվում է հատկապես Արսեն Թորոսյանի՝ նախարար լինելու ժամանակահատվածը, նրա կատարած աշխատանքը: Մեր տեղեկություններով՝ կառավարությունից հանձնարարական է տրվել երկու կառույցներին ուսումնասիրել կորոնավիրուսի հետ կապված բոլոր հարցերը, պարզել, թե այդ ընթացքում ինչպես է ծախսվել բյուջեն, ու ինչ աշխատանքներ են իրականացրել: Բանն այն է, որ տարատեսակ տեղեկություններ են զեկուցվել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կորոնավիրուսի հետ կապված ծախսերի վերաբերյալ, ինչը հարուցել է Փաշինյանի տարակուսանքը, որից հետո որոշում է կայացվել ուսումնասիրություն իրականացնել ու հստակ տեղեկություն զեկուցել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Պետական վերահսկողական ծառայությունից պարզել՝ ինչ թերացումներ կամ յուրացումներ են բացահայվել ԱՆ-ում, սակայն գերատեսչությունից որեւէ մեկնաբանություն կամ մանրամասներ չտրամադրեցին:

 

 

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ավելացել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 963 հազար 900 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 956 հազար 900 էր, այսինքն` 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 7000-ով է ավելացել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է  ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Մյուս կողմից՝ մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում: Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 4900-ով ավելացել է: Ահա Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ մարզերը համաչափ զարգացնելու արդյունքը: Հայաստանում ավելացել է նաեւ ծնվածների թիվը. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 3 ամիսներին ծնվել է 8583 երեխա: Ընդ որում, ծնվածների թիվն ավելացել է՝ ե՛ւ 2019, ե՛ւ 2020 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ։ 2019 թվականի 3 ամիսներին ծնվածների թիվը կազմել է 7952, 2020-ին՝ 7578, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ծնվածներն ավելացել են 1005-ով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվար-մարտին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 3 դեպք:

 




Լրահոս