Այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 60 հազար 709 ուղեւոր: ArmLur.am-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունից տեղեկացավ, որ«Զվարթնոց» օդանավակայանից հունվար-մարտ ամիսներին մեկնել է 150 հազար 592, իսկ ժամանել 101 հազար 215 ուղեւոր:
Իսկ ահա «Շիրակ» օդանավակայանից այս տարվա երեք ամիսներին մեկնել է 15 հազար 145, վերադարձել`3 հազար 813 ուղեւոր: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը: Բայց մյուս կողմից, նկատենք, որ Հայաստանից մեկնածների մեծ մասն այն քաղաքացիներն են, որոնք փետրվարին մեկնեցին ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, բայց մյուս կողմից էլ հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ցամաքային ճանապարհը, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է:
Սակայն ցամաքային ճանապարհը մեկ տարուց ավելի է, ինչ փակ է կորոնավիրուսի պատճառով: Եւ եթե բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.