ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ բացվեց եւս մի ռեփ ակումբ, որտեղ ռեփ կատարողների միջեւ հաճախ են անցկացվում դուետներ: Եւ գիտե՞ք, թե ում տեսանք այնտեղ միասին` իրար կողք կողքի նստած… երգչուհի Լիլուին եւ Խորեն Լեւոնյանին: Եթե հիշում եք, ամիսներ առաջ արդեն շրջանառվում էին այն լուրերը, որ Խորենը բաժանվել է կնոջից եւ հիմա էլ հանդիպում է Լիլուի հետ: Փաստն այն է, որ Խորենն ու կինը հիմա առանձին են ապրում: Խորենը կտրականապես չի պատասխանում անձնական բնույթի հարցերին: Երբ նմանատիպ հարց ես տալիս Լիլուին, նա էլ իր հերթին խորհուրդ է տալիս, որ յուրաքանչյուրն իր կյանքով ապրի եւ քիչ հետաքրքրվի ուրիշների անձնական հարցերով: Խորենն ու Լիլուն համառորեն լռում են, բայց միասին հայտնվում են ակումբի բացմանը: Ի՞նչ կարող է սա նշանակել: Նրանք իսկապե՞ս միասին են, թե՞ միտումնավոր թեժացնում են քննարկումներն իրենց մասին: 




Լրահոս