Բեռլինում սկսել Է ձյուն տեղալ, եղանակը կտաքանա հաջորդ շաբաթվանից: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ առավոտից Գերմանիայի մայրաքաղաքում անձրեւ Է տեղացել, սակայն առավոտյան մոտավորապես ժամը 11-ից (Երեւանի ժամանակով 13:00) երկնքից սկսել Է խոշոր փաթիլներով թանձր ձյուն թափվել: Ավելի վաղ օդերեւութաբանական ծառայությունը մայիսի 7-ի համար անձրեւ Էր կանխատեսել, օդի ջերմաստիճանը պետք Է բարձրանար մինչեւ 9 աստիճան:
Դրա հետ մեկտեղ երկուշաբթի օրը՝ մայիսի 10-ին, եղանակի կանխատեսման մեջ նշվում Է ջերմաստիճանի մինչեւ 28 աստիճան բարձրացում: Օդերեւութաբաններն ավելի վաղ հայտարարել Էին, որ այս տարվա ապրիլը բավականին ցուրտ Էր Գերմանիայում. ջերմաստիճանը միջին հաշով եղել Է համեմատական գնահատումից 1,3 աստիճանով ցածր՝ 1961-ից մինչեւ 1990 թվականներն ընկած ժամանակամիջոցում եւ ըստ Ցելսիուսի կազմել Է շուրջ 6 աստիճան տաքություն: 1991-ից մինչեւ 2020 թվականներն ընկած ժամանակաշրջանի համեմատությամբ ջերմաստիճանի անկումն ապրիլին կազմել Է 2,9 աստիճան: