Ազգային Անվտանգության ծառայությունում այժմ դատավորների հայտնի ցուցակում առկա են մի քանի անուններ, որոնք հայտնվել են կառույցի տեսադաշտում: Մասնավորապես, դատավորից կարիերայի սրընթաց աճ արձանագրած եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանի համար նոր ոլորտ է առանձնացվել եւ նրա մոտ կա դատավորների, այսինքն՝ իր նախկին գործընկերների անուններով մի ցուցակ, որոնց նկատմամբ առաջիկայում պետք է կոնկրետ քայլեր լինեն:
ArmLur.am-ը այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանից հետաքրքրվել է՝ արդյոք մտավախություն չունի ԱԱԾ ցուցակում հայտնվելու առումով: Վերջինս չբացառեց, որ կարող է լինել այդ ցուցակում:
Մանրամասները՝ ArmLur.am -ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան