
ՀՀ ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր, քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 1-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 95 «կողմ» և 2«դեմ»»,- ասաց Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ Գեղամ Հովեյանը եղել է ՀՀԿ անդամ, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն Գեղարքունիքի մարզից և ուշագրավ է, որ իշխանությունները ՀՀԿ անդամին նոր պաշտոնի են նշանակում: