ԴՈՒՐՍ ԿԳԱ «ՄԵՐԺՎԱԾ»-Ի ՍՏՎԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ։

 

-Կառլոս Խաչիկի՛, օրեր առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել Հայաստանի ներքաղաքական կյանքի եւ 44-օրյա պատերազմի հետեւանքների մասին: Եվ բավական հետաքրքիր ստացվեց այն գնահատականը, որ Սարգսյանը տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սարգսյանը Փաշինյանին անվանել է «փոքր մարդ, որը մեծ ստվեր է գցում»: Դուք ինչպե՞ս կարող եք մեկնաբանել նման համեմատությունը:

-Դե ինչ, եկեք սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանը մեծացել ու հասունացել է հենց Սերժ Սարգսյանի փոքր ու աննկատելի գործչի կողմից տրված հսկայական ստվերի տակ: Ուշադրություն դարձրեք, որ նախկին նախագահ Սարգսյանն ուղիղ հաստատել է, որ իր ղեկավարման դեմ իրականացվող ակցիաների սկզբում, որը կազմակերպվել էր հենց Փաշինյանի կողմից, մարդաշատ չէին եւ լուրջ մտահոգություններ չէին առաջացնում նույնիսկ այն ժամանակ, երբ ընդդիմությունը բռնությամբ գրավեց Հանրային ռադիոյի շենքը: Այսինքն՝ այն ստվերը, որն այդ պահին նետում էր Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանի համար այնքան էլ մեծ չէր թվում: Նույնը բառացիորեն եւ փոխաբերական իմաստով չի կարելի ասել այն ստվերի մասին, որ Սերժ Սարգսյանն ինքն իր ներկայությամբ բերեց Հայաստանի քաղաքականություն: Եվ հենց նրա մեծ ստվերից էլ Փաշինյանի հեղափոխությունը սկսվեց` մաքրելով Հայաստանում պետական իշխանության համակարգը եւ տանելով պատերազմի:

-Դուք նկատի ունեք ստվերային տնտեսությո՞ւնը:

-Եվ դա նույնպես: Խոսելով ստվերային տնտեսության մասին, պետք է ինքդ քեզ հաշվետվություն տաս այն մասին, որ այն չի առաջանում դատարկ տեղում: Ստվերային ֆինանսներն առաջանում են անօրինական առեւտրից, մաքսանենգությունից կամ այլ տարբեր հանցագործ սխեմաներից՝ սկսած զենքերի եւ թմրամիջոցների վաճառքից, վերջացրած խաղամոլությունից: Այս բոլոր արատավոր երեւույթները դաժանորեն ծաղկում էին Սերժ Սարգսյան փոքրիկ գործչի հսկայական ստվերի ներքո: Նա թեկուզ մասամբ գլխավորել է այն սիստեմը, որը միտումնավոր եւ իր կամքով որպես ժառանգություն թողել էր Սերժ Սարգսյանը:

-Քննարկվող հարցազրույցում Սերժ Սարգսյանը բավականին կոշտ կերպով անդրադարձավ գործող նախագահ Արմեն Սարգսյանին՝ վերջինիս մեղադրելով կոմֆորմիզմի մեջ: Ըստ Ձեզ՝ արդարացի՞ է այս գնահատականը:

-Թերեւս այո, արդարացի է: Միայն թե խնդիրն այստեղ այլ է: Ես չեմ կարծում, որ Արմեն Սարգսյանը միայն վերջին երկու տարում է ձեռք բերել իր բնավորության այդ գիծը: Եվ այդ պատճառով արդարացի հարց է առաջանում՝ արդյոք հենց այդ կոնֆորմիզմի համար չէ՞ր Սերժ Սարգսյանը նրան առաջարկել նախագահի պաշտոնում: Չէ՞ որ նա հարցազրույցում խոստովանել է, որ անձամբ է նախագահի թեկնածուի առումով որոշում կայացրել: Ակնհայտ է, որ նրան հենց այդպիսի անպատասխանատու կերպար էր անհրաժեշտ, որպեսզի առանց խնդրի կառավարի երկիրը: Սակայն անձը, թեկուզ եթե իրեն շախմատիստ է համարում, առաջարկում է, բայց տնօրինում է Աստվածը: Արդյունքում, կոմֆորմիստը հարմարվել է մեկ այլ անձի ուժին, եւ դրանում նրան մեղադրելն անօգուտ է: Պետք էր ավելի լավ լիներ ընտրել նախագահին, եւ ավելի լավ կլիներ թույլ տալ, որ ժողովուրդը դա աներ, այլ ոչ թե զավթեր այս իրավունքը:

-Ձեր տեսակետը հասկանալի է: Սերժ Սարգսյանը հարցազրույցում խոսել է նաեւ արտաքին ուժերի մասին, որոնք սատարել են հեղափոխությանը, սակայն չի մատնանշել: Հիմա հասարակությունը փորձում է գուշակել: Որոշները նույնիսկ կարծում են, որ Ռուսաստանի Դաշնությունն է օգնել Փաշինյանին կազմակերպել հեղափոխությունը: Որքանո՞վ են արդարացված այդ գնահատականները:

-Ես չգիտեմ, թե ովքեր են պնդում Ռուսաստանի մասնակցության մասին հեղափոխությանը, սակայն իրավմամբ այդ մարդիկ հասկանալու հետ խնդիրներ ունեն: Սարգսյանն իր հարցազրույցում ասել է, որ Սորոսի հիմնադրամը մասնակցել է հեղափոխության կազմակերպման գործին, սակայն գլխավոր դեր չէր խաղում: Իսկ հիմնական ներդրումը, նրա խոսքով, ավելի տպավորիչ ուժ է ներդրել, որը մինչ այդ էլ նման հեղափոխությունների շարք էր արել: Ես միայն մեկ ուժ գիտեմ, որը Սորոսի հիմնադրամից ավելի զորեղ է, եւ որը զբաղվել է երրոդ երկրներում գունավոր հեղափոխությամբ, սակայն դա հաստատ Ռուսաստանի Դաշնությունը չէ:

-Ամերիկացի Միացյալ Նահանգնե՞ր:

-Ինքներդ ասացիք:

-Այսինքն՝ Դուք կանխատեսում եք Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանա՞կը:

-Այդպիսի հավանականություն առկա է եւ ամենեւին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ: Եթե հասարակությունը տեսնում է, որ իշխանության են ձգտում նախկինները, իսկ Սերժ Սարգսյանն էլ ամենից շատ է դա մարմնավորում, ապա կքվեարկեն Փաշինյանի օգտին: Այլ հարց կլիներ, եթե ընտրություններին որպես մեկ ամբողջություն մասնակցեր ամբողջ ընդդիմությունը՝ Քոչարյանի գլխավորությամբ, եւ այն կարելի կլիներ դիտարկել որպես հայրենասիրական ուժերի վրեժխնդրության փորձ:

 -Բայց չէ՞ որ Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի օրոք եղել է ԱԱԾ տնօրեն, նրան ինչպե՞ս կարելի է դիտարկել որպես նախկին իշխանություն:

-Իսկ Դուք այդ հարցը տվեք հենց նրան կամ Սերժ Սարգսյանին, որը մերժված լինելով՝ ամեն դեպքում կարողացավ Փաշինյանի թիմում առանցքային պաշտոնների թողնել առանցքային մարդկանց: Նրա հսկայական մութ ստվերը երկար ժամանակ էր գերակշռում եւ շարունակվում է նաեւ այժմ: Սակայն ես վստահ եմ, որ շուտով մեր ազգը դուրս կգա Սերժ Սարգսյանի մռայլ եւ երկար ստվերից, կմաքրի իր աչքերը եւ կուղղի մեջքը: Ժամանակն է դադարեցնել ստի եւ ունայնության այս առեւտուրը, եւ ես անպայման այդ ամենի համար ձեռք կմեկնեմ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՕՐԵՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած եւ 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

 

Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրինագիծն ընդունվեց խորհրդարանի մայիսի 5-ի նիստում: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչեւ 2020թ. սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած եւ ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով պատժից ազատել այն անձանց՝

l որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի,

l որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,

l որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:

Առաջարկվում է համաներում հայտարարելով դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, Գլխավոր դատախազության ավագ դատախազ Ազատ Մարգարյանի հայրը՝ Վահան Մարգարյանը, դատի է տվել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի փետրվարի 28-ին ՀՀ արդարադատության նախարարը Վահան Մարգարյանին ազատել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից: Մեկ տարի անց՝ 2021 թվականի մայիսի 4-ին, Վահան Մարգարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ Վարչական դատարանը 28.02.2020թ. թիվ 76-Ա հրամանն անվավեր ճանաչի, իրեն ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում վերականգնի եւ չվճարված աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի գումարը բռնագանձի: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը 2019 թվականին բանտի պետի դատախազ որդու մասին ուշագրավ մանրամասներ էր հրապարակել: Մասնավորապես, նա 2013 թվականից աշխատել է Երեւան քաղաքի դատախազ, 2013-ի վերջին կամ 2014-ին սկզբին արձակուրդ մեկնելու պատրվակով ստացել է ԱՄՆ մեկնելու թույլտվության վիզա եւ առանց աշխատանքից ազատվելու մեկնել է ԱՄՆ եւ շուրջ 4,5 տարի՝ մինչեւ 2018-ի սեպտեմբերը, մնացել է ԱՄՆ-ում: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱՄՆ-ում անհասկանալի ճանապարհով բանկային քարտերով հափշտակել է շուրջ 500.000 ԱՄՆ դոլար եւ վերադարձել Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձել էր պարզել հենց ՀՀ գլխավոր դատախազությունից. «Ազատ Մարգարյանը ԱՄՆ է մեկնել օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելու, անձնական դիմումի եւ 14.04.2014թ. գլխավոր դատախազի հրամանի հիման վրա: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերի վրա արված հղումներով Ա. Մարգարյանի կողմից ԱՄՆ-ում ինչ-որ խարդախությունների, հափշտակությունների մասին տեղեկություններին, ապա ՀՀ դատախազությունը դրանց վերաբերյալ տվյալներ չունի»:

 

ՎԵՐԱՈՐԱԿՎԵԼ Է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: «Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)»,- ասացին ՀՔԾ-ից: 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների համար Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Որոշում էր կայացվել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

Ք.Մ.

 

 




Լրահոս