Արցախում ականազերծվել է ևս 5հա տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները ապահովել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյունների ուղեկցությունը. Չորսը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ շարասյուն Շուշի- Կարմիր շուկա – Ջիվանի երթուղու երկայնքով և մեկը հակառակ ուղղությամբ: Այս մասին տեղակցնում է ՌԴ ՊՆ կայքը։

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ականազերծող թիմերը շարունակելով իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ՝ օրվա ընթացքում ստուգել են 11 շենք։ Մաքրվել է 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, հայտնաբերվել է պայթուցիկ 2 օբյեկտ:

Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2,087 հա տարածք, ավելի քան 643 կմ ճանապարհ, 1775 բնակելի շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,608 պայթուցիկ օբյեկտ:




Լրահոս