Ոստիկանության Շենգավիթի բաժնի և ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 6-ին Բագրատունյաց փողոցից Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 63-ամյա Գագիկ Ս.-ն, որը 2011 թ. հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գագիկ Ս.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: