
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլտվություն է տվել կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm պատվաստանյութի արտակարգ կիրառման համար, Ժնեւում հայտնել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:
Այսպիսով, այժմ սա Չինաստանում արտադրված առաջին պատվաստանյութն է, որը կարող են ձեռք բերել եւ տարածել ՄԱԿ-ի կազմակերպությունները: Ընդհանուր առմամբ, ԱՀԿ-ն այժմ SARS-CoV-2-ի դեմ 6 պատվաստանյութ է գրանցել, գրում է DW-ն: