Պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար. նախարարության հիշեցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է պատվատումների համար սահմանված կարգը.

✅Պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00

✅Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար

ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խմբերը շարունակում են աշխատանքները հանրային վայրերում

✅Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները

Պատվաստումներն անվճար են

✅«ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:




Լրահոս