ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայկական մամուլը  տպագրել էր գործարար Լեւոն Հայրապետյանին ուղղված բաց նամակը, որով խոշոր գործարարին խնդրում են վերադառնալ Արցախ: ԼՂՀ նախագահի նստավայրն ի՞նչ է արել տարբեր պատճառներով ԼՂՀ-ից նեղացած (Գանձասարի եկեղեցու ցանկապատը սալիկապատելու հետ կապված) գործարարին վերադարձնելու համար: Վահան Մամիկոնյան, 50 տարեկան, գործարարՊԱՏԱՍԽԱՆ. Ես առաջին անգամ եմ լսում, որ Լեւոն Հայրապետյանը նեղացել է Ղարաբաղից, այդպիսի բան հնարավոր չէ: Նախ եւ առաջ նա մեծ հայրենասեր է եւ կապված է Արցախի հետ իր հոգով, իր սրտով: Ու հնարավոր չէ ինչ-որ ձեւով նրան կտրել Արցախից: Լեւոն Հայրապետյանը շատ լավ հարաբերությունների մեջ է իշխանությունների հետ: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայան «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարօրինակ է, որ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն օրվա մամուլին չի ծանոթանում: Լեւոն Հայրապետյանին ուղղված նամակը լայնորեն քննարկվեց նաեւ սոցիալական ցանցերում: Իրողությունն այն է, որ գործարարի ու ԼՂՀ իշխանությունների միջեւ ինչ-որ խնդիրներ են առաջացել, թեեւ երկրի ղեկավարի ներկայացուցիչը, մեր հարցմանն ի պատասխան, ուղիղ հակառակը պնդեց:




Լրահոս