
Եվրոպական Միության անդամ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն Ռուսաստանի Դաշնության և Brexit-ի նկատմամբ քաղաքականությունը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովի ավարտին նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Բացի օրակարգի հիմնական հարցերից, մենք այսօր անդրադարձ ենք կատարել նաև այլ թեմաների, որոնց կվերադառնանք մայիսի 25-ի գագաթնաժողովի ընթացքում: Դրանք են Ռուսաստանն ու Brexit-ը»,- նշել է Մակրոնը: