Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում «Աստանա»-ն հյուրընկալվեց «Տարազ»-ին, որի մարզիչը Հայաստանի ֆուտբոլի ագզյաին թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն է: «Աստանա»-ն հաղթեց նվազագույն հաշվով: Բարսեղյանը հանդիպման 54-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Հայաստանի ֆուտբոլի ագզային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը և կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Աստանա»-ի մեկնարկային կազմում էին և մասնակցեցին ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Աստանա»-ն շարունակում է գլխավորել Ղազախաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 26 միավոր: Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազ»-ը 3-րդն է: