
«Ես օգոստոսին երևի թե կտեղափոխվեմ, ես եմ ընտրում երբ տեղափոխվեմ, էդ ժամանակ է ամենահարմարը»,- լրագրողների այն հարցին, թե ինչ փուլում է ԱՄՆ տեղափոխվելու գործը, ասել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Նա նշել է,որ Հայաստանում կշարունակի իր գործունեությունը, գրոսմասյստեր Գաբրիել Սարգսյանի հետ մտադիր են վերաբացել իրենց շախմատի դպրոցը, որի համար անհրաժեշտ ֆինանսավորումն արդեն գտել են: «Ֆինանսավորումը պետական չէ»,- ասել է շախմատիստը: