Մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ դրա արդյունքում մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը, ընդունելությունը:

«Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան՝

ա) այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել է.

բ) հիմնանորոգման պատճառով ժամանակավորապես փակված մանկապարտեզներ հաճախող երեխաները, որոնք ծնողների համաձայնությամբ կհամալրեն այլ մանկապարտեզների խմբերը՝ ըստ հնարավորության.

գ) հերթագրված երեխաները»։




Լրահոս