ԵՄ-ն ցանկանում է հեշտացնել ճանապարհորդությունների ընթացակարգը պատվաստման մասին վկայագրերի միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ անդամ երկրների առաջնորդները մտադիր են ամռանն «աստիճանաբար հեշտացնել» անդրսահմանային ուղևորությունները կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայագրի ներմուծման շնորհիվ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը պորտուգալական Պորտու քաղաքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Քննարկումներ ենք ունեցել թվային վկայագրերի հարցով: Հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 25-ին, ցանկանում ենք վերադառնալ այդ թեմային, որպեսզի հաղթահարենք բարդությունները՝ ազատ տեղաշարժի աստիճանական վերադարձի համար»,- ասել է Միշելը ԵՄ-Հնդկաստան հանդիպման ավարտին:

Շառլ Միշելն ավելի վաղ արտահերթ գագաթնաժողով էր հրավիրել մայիսի 25-ին, որը նվիրված կլինի կորոնավիրուսի հետ կապված խնդիրներին և Ռուսաստանի հետ հարաբերություններին:




Լրահոս