
ArmLur.am-ի տեղեկություններով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ անց կայցելի Գեղարքունիքի մարզ: Մարզում նա կայցելի տարբեր համայնքներ: Մեր տեղեկություններով առաջին կանգառը կլինի Վարդենիսի Սոթք համայնքը: Այստեղ նա կայցելի զորամաս, կծանոթանա զորամասի աշխատանքներին:
Այնուհետև Փաշինյանը կայցելի 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, ինչպես նաև հանդիպումներ կունենա զոհվածների հարազատների հետ:
Այլ մանրամասներ կհայտնենք քիչ անց: