ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչքան հետեւում եմ մամուլին, բանակում տեղի ունեցող սպանություններն ու ծեծկռտուքները հիմնականում կապված են ավել անելու, կարտոֆիլ մաքրելու հետ: Ի՞նչ է այս ուղղությամբ մտածում ՀՀ պաշտպանության նախարարությունը, որպեսզի նշված գործողությունները կատարեն քաղաքացիական անձինք, եւ որ նման խնդիրների պատճառով մեր երեխաներն իրար «միս չուտեն»:Ամալյա Հովսեփյան, 50 տարեկան, բժշկուհիՊԱՏԱՍԽԱՆ. Ծառայության ընթացքում զինծառայողներն ունեն ՀՀ ԶՈՒ կանոնագրքերով եւ կանոնադրություններով սահմանված որոշակի պարտավորություններ: Դրանց թվում է նաեւ օրվա վերակարգը, որի նպատակն է զորամասի ներքին կարգուկանոնի, մաքրության, ռազմական տեխնիկայի, շինությունների եւ ունեցվածքի պահպանումն ու խնամքը: Օրվա վերակարգի կազմում նշանակվում են ճաշարանում աշխատող զինծառայողներ, որոնք միայն օգնում են ճաշարանում աշխատող քաղաքացիական անձանց` խոհարարներին: Զորամասի ճաշարանները հագեցած են ոչ միայն կարտոֆիլ մաքրելու, այլեւ ամանեղենը լվանալու եւ այլ անհրաժեշտ ավտոմատ սարքերով, ինչը նվազագույնի է հասցնում զինծառայողների մասնակցությունն այդ աշխատանքներին:Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «ավել անելուն», ապա այդ խնդրի լուծման համար ձեռնարկված են անհրաժեշտ միջոցառումներ. պաշտպանության նախարարի 23.08.2005թ. հրամանի համաձայն` զորամասերի սանհանգույցների եւ տարածքի մաքրությունն իրականացնում են վարձու քաղաքացիական աշխատողները` բացառելով զինծառայողների մասնակցությունն այդ գործերին:ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե  նույն գործը մի քանի հոգու է վստահվում, բնականաբար, նրա ուսերին է մնում, ով առավել թույլ է: Բանակում աշխատող քաղաքացիական անձինք, որպես կանոն, սպայական կազմի հարազատ-բարեկամներից են լինում, եւ հրամկազմի ճնշումների արդյունքում անելիքը շարքային զինվորների ուսերին է մնում:




Լրահոս