
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում չնախատեսված կանգառներ է ունեցել Վարդենիս եւ Ծովակ համայնքներում: Այս մասին հայտնել է Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
Գեղարքունիք այցի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գտնվել է մարզի N զորամասում, որտեղ հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք զինծառայողների հանձնել է պետական պարգեւներ։