
Ավարտվեց Հայաստան- Մակեդոնիա հանդիպման առաջին խաղակեսը: Հայաստանի հավաքականը ուղղակի փայլեց առաջին կեսին: Խաղի 28-րդ րոպեին`Մարկոսը բացեց խաղի հաշիվը` ճեղքելով հակառակորդի պաշպանությունը եւ գնդակը շեշտակի ուղղարկելով Մակեդոնիայի դարպասը: Խաղի 34-րդ րոպեին` Հենրիկ Մխիթարյանը, ֆանտաստիկ կերպով բավականին մեծ հեռավորությունից, կրկնապատկեց Հայաստանի հավաքականի հաշիվը: