
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում առկա և Նալբանդյան 28 հասցեի վարչական շենքում գտնվող գույքի մի մասը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
Կառավարության որոշումից ArmLur.am-ը տեղեկանում է, որ նախարարությանն ամրացվելու է մոնիտորներ, համակարգիչներ, տպիչներ: Բացի այս, տրամադրվելու է երկու բազկաթոռ, աթոռ, ինչպես նաեւ շարժական աթոռ:
Ն.Հ.