
Խորհրդարանում նախատեսված է ԱԺ հատուկ նիստ: Օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է: Նախորդ երկուշաբթի վարչապետի ընտրության առաջին փորձն էր, որը սակայն տապալվեց եւ միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց այդ պաշտոնում: Այսօր արդեն վարչապետի ընտրության երկրորդ փորձն է եւ, եթե այս անգամ եւս վարչապետ չընտրվի, ապա խորհրդարանը կլուծարվի: