Քուվեյթում հրդեհ է բռնկվել Big Burgan նավթային հանքավայրում: Երկու աշխատակից տուժել է, երկուշաբթի՝ մայիսի 10-ին, հայտնել է KUNA լրատվական գործակալությունը:
«Հրդեհ է բռնկվել հանքավայրում, հրդեհն արագորեն հսկողության տակ է առնվել, երկու բանվոր վիրավորում է ստացել, բայց դա չի ազդել արդյունահանման վրա», – ասված է հաղորդագրության մեջ:
Աշխատակիցները այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հրդեհի պատճառն անհայտ է: Հանքավայրի վարչակազմը հետաքննություն է սկսել միջադեպի կապակցությամբ:
Big Burgan հանքավայրը պարունակում է աշխարհում գտնված նավթի պաշարների ավելի քան 5% -ը և Քուվեյթի ապացուցված նավթի պաշարների ավելի քան 75% -ը: